What Goes Around... Comes Around

«What Goes Around... Comes Around»
«What Goes Around... Comes Around» սինգլի շապիկը (Ջասթին Թիմբերլեյք, )
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«FutureSex/LoveSounds» ալբոմից
ԹողարկվածԴեկտեմբերի 19, 2006 (2006-12-19)
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
ԺանրՓոփ, R&B
Տևողություն7:28
ԼեյբլJive Records, Zomba Group of Companies
ՊրոդյուսերՋասթի Թիմբերլեյք, Թիմբալենդ, Դանյա
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն
«Dick in a Box»
(2006)
«What Goes Around... Comes Around»
(2006)
«Give It to Me»
(2007)

«What Goes Around... Comes Around», ամերիկացի երգիչ-երգահան Ջասթին Թիմբերլեյքի երգն է իր «FutureSex/LoveSounds» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմից։ Երգը թվային ներբեռնման ֆորմատով թողարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 19-ին։ Երգի հեղինակները և պրոդյուսերներն են Ջասթին Թիմբերլեյքը, Թիմբալենդը և Դանյան։

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը այն համարել են Ջասթինի 2002 թվականի «Cry Me a River» երգի շարունակությունը։ «What Goes Around... Comes Around» երգը, միջազգային բազմաթիվ հիթ շքերթներում բարձր հորիզոնականներ է զբաղեցրել, այդ թվում գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008 թվականի փետրվարին երգն ստացել է «Լավագույն արական փոփ վոկալ կատարում» մրցանակը Գրեմմիի 50-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում, որտեղ նաև առաջադրվել է «Տարվա ձայնագրություն» մրցանակին, սակայն չի հաղթել։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Սեմուել Բայերը, թողարկվել է 2007 թվականի փետրվարի 7-ին։ Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը տեսահոլովակում խաղում է որպես Ջասթին Թիմբերլեյքի ընկերուհի։ Երգի տեսահոլովակը 2007 թվականի սեպտեմբերին առաջադրված է եղել MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2007-ի «Լավագույն ռեժիսուրա» և «Տարվա տեսահոլովակ» անվանակարգերում, սակայն հաղթել է միայն առաջինում։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search